” Ազնիվ ապրելու հավատամքը “
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայ Զինվոր», հունիս, 2007
Գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942թ. Ախուրյանի շրջանի Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ծնողների ամենակրտսեր` տասներորդ զավակն է։
Մեր գյուղը փոքր էր ու գեղեցիկ։ Արփաչայի ափին գտնվող շենը կպած էր թուրքական սահմանին։ Շուրջբոլորը անջուր, չոռոգվող տարածքներ էին, ու գետափին փռված մեր գյուղը նման էր փոքրիկ օազիսի` իր փարթամ կանաչով, ծառ ու ծաղկունքով։ Մեր գյուղը մի մեծ ընտանիք էր, ցանկացած արարողության` ե՛ւ տխուր, ե՛ւ ուրախ, ամբողջ գյուղն էր մասնակցում, մարդիկ սիրում էին իրար, հարազատի պես օգնում էին նեղն ընկածին, ուրախանում միմյանց հաջողություններով։ Ես մեծացել եմ սիրո, բարության, կարեկցանքի աշխարհում, ու միայն գյուղից հեռանալուց հետո եմ հանդիպել չարին, դաժանությանը, հակակրանքին։ Հորս չեմ հիշում, նրան չեմ տեսել, սակայն մորս եւ մյուսների պատմություններում հայրս բարի է, ուժեղ, ջերմ։ Ես միշտ հպարտացել եմ իմ հորով, քանի որ մինչ օրս տեղաբնակները նրան հիշում են օրհնանքով ու թեեւ գեներալական ուսադիրներ եմ կրում, վաստակ ունեմ, ինձ ճանաչում են որպես Հարութենց Թաթոսի տղա։ Ես միշտ զգացել եմ հորս պակասը, ոչ ոք եւ ոչինչ չեն կարող փոխարինել հայրական հովանուն, հայրական խորհրդին։ Հորս տեղը միշտ դատարկ մնաց. այդ դատարկությունը ես զգում եմ մինչեւ հիմա, երբ վաղուց հասուն տղամարդ եմ, ընտանիք, երեխաներ ունեմ ու ինքս եմ հովանի շատերին։
Աշխարհում ամենից շատ մորս եմ սիրել։ Մորս անունը Հեղինե էր։ Մայրս ոտից գլուխ բարություն էր, ջերմություն, սեր, նվիրում։ Նա իր սերն ու ջերմությունն անմնացորդ բաժանում էր բոլորին, հեռու-մոտիկ մարդիկ, բոլոր ընկերներս հաց են կերել մորս ձեռքից, բոլորը գիտեին, որ Հեղինե մորքուրը կկերակրի, կհագցնի, կօգնի։ Մայրս իմ խիղճն է։ Ես երբեք այնպիսի արարք չեմ անում, որից մայրս դժգոհ կմնար, ես միշտ զգում եմ նրա հայացքը, նա միշտ կողքիս է։ Երբ ծառայում էի Աֆղանստանում, ես ու մայրս նամակներ էինք գրում իրար։ Բավական է կարդաք այդ նամակները հասկանալու համար, թե որքան մտերիմ էինք ես ու մայրս, եւ ինչ բարեսիրտ մարդ էր նա։ Գրում էր` բալա ջան, փրկիր զինվորներիդ, մի թող զոհվեն։ Լավություն արա, ջուրը գցիր` միշտ խրատում էր մայրս, ու այդ խոսքերը դարձան մեր կյանքի հավատամքը։ Ինձ համար ամենամեծ երջանկությունը մորս կողքին լինելն էր, ես իմ բոլոր արձակուրդները մորս մոտ եմ անցկացրել։ Մայրս 85 թվից չկա, բայց հիմա էլ մեր տանը միշտ հնչում է նրա անունը` մաման այսպես կասեր, այնպես կաներ…
1949-59թթ. ստացել է միջնակարգ կրթություն` տասնամյան ավարտելով գերազանցությամբ։ Ապա ընդունվել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ բաժին, սակայն դասի չի գնացել եւ սկսել է աշխատել գործարանում, որպես խառատ։ 1961թ. ընդունվել է Բաքվի զինվորական բարձրագույն ուսումնարան։
Ես խելոք երեխա էի, զրկանքը, աշխատանքն ստիպեցին, որ վաղաժամ հասունանամ։ Իմ եղբայրներից ու քույրերից չորսը մահացան սովի տարիներին։ Ես մանկուց աշխատել եմ կոլտնտեսությունում, ամեն գործ արել եմ, ճակնդեղ եմ մշակել, ջուր եմ կրել։ Մոտ ընկերներ ունեի, սիրում էի ֆուտբոլ խաղալ նրանց հետ, զրուցել, երազել։ Դպրոցում լավ էի սովորում։ Ես հասկանում էի, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար ստիպված եմ շատ աշխատել ու պայքարել։ Դպրոցում ինձ սիրում էին, ես շփվող-կապվող եմ իմ էությամբ, հարազատացող եմ, շատ մտերիմ էի ուսուցիչներիս հետ։ Կան բնավորության գծեր, որոնք, հավանաբար, արյամբ եմ ժառանգել։ Ես միշտ թույլի կողմից եմ, խեղճին թիկունք եմ։ Ընկերներս երբեմն կատակով ինձ նահապետ են ասում, քանի որ երբեք չեմ կորցնում մտերիմներիս, սիրում եմ նրանց հավաքել մի հարկի տակ, կապել։
Տասներորդ դասարանը Երեւանում եմ սովորել։ Այդ տարին շրջադարձային էր իմ կյանքում։ Առաջին անգամ դուրս եկա գյուղից, շփվեցի մարդկանց հետ, ովքեր նման չէին մեր գյուղի մարդկանց, կարող էին խորամանկել, լինել հաշվենկատ։ Իմ կյանքում այդ դասը շատ կարեւոր էր եւ ուսանելի։ Ես ընտրեցի ազնվության եւ ճշտի ճանապարհը ու կարողացա գլուխ հանել։ Հասկացա, որ, եթե ուժեղ ես, առանց խորամանկության ու կեղծիքի կարող ես հաղթահարել ցանկացած պատնեշ ու հաղթել ցանկացած հակառակորդի։ Կարող ես սկզբունքներիդ հավատարիմ մնալ նաեւ այնպիսի իրականության մեջ, որտեղի չափանիշները կապ չունեն քո արժեքների հետ, կարող ես ստիպել, որ հարգեն քեզ ու քո արժեքները։ Ինձ հարգում էին, հաշվի էին նստում ինձ հետ, քանի որ ես լավ էի սովորում, երբեք չէի հաճոյանում հարուստ, հագած-կապած տղաներին, ինքնուրույն էի, համարձակ։
Իմ կյանքում նոր շրջադարձ էր աշխատանքը գործարանում, որպես խառատ։ Կեղտի, մրի ու ծանր աշխատանքի բովում ես հասկացա, թե որքան դժվար է այս արեւի տակ իր տեղը նվաճելը։ Երբ զինկոմիսարիատից առաջարկեցին գնալ զինվորական ուսումնարանում սովորելու, ես առանց երկար-բարակ մտածելու համաձայնեցի։ Բաքվի զինվորական բարձրագույն ուսումնարանում քննություն հանձնած 58 հայաստանցիներից ընդունվեցին երեքը, մեկը ես էի։ Ինձ համար մի նոր փորձություն սկսվեց։ Ռուսերեն վատ գիտեի, դասերը դժվար էի յուրացնում, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը չէի դիմանում։ Քանի անգամ եմ որոշել թողնել ուսումն ու վերադառնալ գյուղ։ Սակայն հիշել եմ մորս խոսքերը, պատկերացրել եմ ինձ` գլխիկոր, պարտված ու այդ մտքից հետ եմ կանգնել։ Ատամներս կրճտացրել, բռունցքներս սեղմել եմ ու շարունակել եմ պայքարել։ Հետո ամեն ինչ հունի մեջ է ընկել։ Բարձր կուրսերում ես կրկին շրջապատված էի ընկերներով։ Որպես լավագույն մարզիկ` նկարս ուսումնարանի պատին էր։
1965 թվականից ծառայության է անցել Թուրքմենական զինվորական օկրուգում, սկսել է դասակի հրամանատարից, եղել է վաշտի, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, ապա գնդի հրամանատար։
Ես միշտ ջանացել եմ լինել առաջինը։ Երբեմն ինքս ինձ հարց էի տալիս` ինչո՞վ է պայմանավորված այդ ձգտումը, հանուն ինչի՞ է. փառքի՞, գովասանքի՞, պաշտոնի՞… Ու հասկացել եմ, որ նվիրված աշխատանքը, անմնացորդ գործին տրվելը պարզապես բնավորության գիծ է, ինքնահարգանք վաստակելու միջոց։ Իմ ղեկավարած ստորաբաժանումները միշտ առաջինն են եղել ու գերազանց արդյունք են ցույց տվել։ Իսկ հաջողության գրավականը զինվորի հետ աշխատելու, ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու կարողությունն էր։ Զինվորը հրամանատարի համար առաջին հերթին մարտական ընկեր է, այդ հարաբերությունների մեջ չպետք է լինեն կեղծիք ու անվստահություն։ Զինվորի հոգսը հրամանատարի հոգսն է։ Հրամանատարը կարող է խիստ լինել, բայց խստությունը չպետք է անցնի այն սահմանը, որից հետո սկսվում է նվաստացումն ու հակակրանքը։ Զինվորը պիտի իրեն հարգված ու կարեւոր զգա։ Հրամանատարի մեծությունն այն է, որ կարողանա ընկերանալ ամենատարբեր մտավոր մակարդակի ու խառնվածքի տեր տղաների հետ։ Մենք բոլորս էլ ջանում էինք լավ հրամանատար լինել։ Խորհրդային գաղափարախոսության ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ կարողանում էր մրցակցություն ստեղծել, լիցքավորել քեզ, դրդել բարձունքներ նվաճելու։
Իմ բոլոր հաջողությունների համար մեծապես պարտական եմ կնոջս` Արմիդային։ Մենք պատահաբար հանդիպեցինք։ Ես Սամարղանդում էի ծառայում։ Որոշ ժամանակ անց ամուսնացանք, ու իմ կյանքը միանգամից փոխվեց։ Իմ կյանք մտավ մեկը, ով հոգսերիս զգալի մասն իր ուսերին առավ, խնամեց ինձ, հոգ տարավ, մեծացրեց երկու որդիներիս։ Աննկատ դարձավ իմ մարտական ընկերը` բառի ամենաիսկական իմաստով։ Աֆղանական պատերազմի ժամանակ, երբ ես պատերազմում էի, ընտանիքս Կիրգիզիայի Օշ քաղաքում էր, զինվորական ավանում։ Կինս Աֆղանստանում ծառայող սպաների կանանց խորհրդի նախագահն էր։ Ամեն շաբաթ Աֆղանստանից զոհված խորհրդային զինվորներ էին ուղարկում Օշ, մեր կանայք դիմավորում էին, փառքով ճանապարհում տուն, բոլոր զինվորական պատիվներով հանձնում ծնողներին, կազմակերպում անհրաժեշտ արարողակարգերը, այցելում նրանց հարազատներին, մխիթարում, օգնություն ցույց տալիս։
Առավոտյան որքան էլ վաղ տնից դուրս գամ, կինս, որպես կանոն, մեկ ժամ առաջ է արթնանում ու ինձ ազատում է բոլոր կենցաղային հոգսերից։ Ես միշտ թիկունքս ամուր եմ զգացել ու կարողացել եմ մինչեւ վերջ նվիրվել աշխատանքիս։
1979-82թթ. մասնակցել է Աֆղանական պատերազմին, որպես գնդի հրամանատար։ Պարգեւատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի շքանշանով, 3-րդ աստիճանի <Աստղ> աֆղանական մարտական շքանշանով, <Ինտերնացիոնալիստ մարտիկին>, <Երախտագետ աֆղան ժողովրդից> մեդալներով։
Աֆղանական պատերազմը մի քանի օրում ցույց տվեց, թե ով ինչ արժե։ Ով իր զինվորին պաշտպանել էր խաղաղության մեջ, զինվորն էլ նույն նվիրումով պատրաստ էր նրան պաշտպանել պատերազմի ժամանակ։ Ես գնդի հրամանատար էի, պատասխանատվությունն ահռելի էր։ Չեմ մոռանա իմ զգացումները, երբ առաջին անգամ հրաման տվեցի կրակել մարդու վրա։ Գոռացի` “կրակ” ու նույն պահին հասկացա… չէ, զգացի, թե ինչպես իմ հրամանով մարդկային կյանքեր սպանվեցին։ Միեւնույն ժամանակ գիտակցեցի, որ հոգեբանական պատնեշը հաղթահարված է, ու ես մտել եմ մի ուրիշ աշխարհ, որն իր օրենքներն ունի, իր բարոյականությունը, լավի ու վատի իր ըմբռնումները։ Երբ յուրայինիդ կյանքը հավասար է քո կյանքին։ Իսկ հակառակորդինը ոչինչ չարժե, որովհետեւ նա իր կյանքով քո կյանքին է սպառնում։ Պատերազմն անմարդկային ու սոսկալի երեւույթ է հենց այդ անհեթեթ հակասությամբ։ Հիշում եմ առաջին զոհերին։ Աֆղանցիները լավ գիտեին իրենց լեռները, մեզ համար դժվար էր, ու հենց առաջին ճակատամարտի ժամանակ վեց հոգի կորցրինք։ Ու իմ աշխարհը փլուզվեց։ Ամեն զինվորի հետ ինչ-որ բան մեռավ իմ մեջ, իմ հոգում ինչ-որ լույս պակասեց։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար` ես այդպես էլ չկարողացա վարժվել կորուստներին, չկարողացա առանց ցավի ու անարցունք նայել իմ զոհված զինվորին։ Մենք նամակ էինք գրում զոհված զինվորի հարազատներին, բացատրում էինք, թե որքան հերոսաբար ու սխրալից է զոհվել իրենց որդին։ Մխիթարանքի խոսքեր էինք գտնում։ Ես հարյուր անգամ նայել եմ մահվան աչքերին, քանիցս իմ զոհվելու լուրը հասել է հարազատներիս։ Երբ մահը կողքիդ է, կյանքի միակ արժեքը սեփական պատիվդ է, ու պատիվդ թանկ է կյանքից։ Երբ ամեն առավոտ մարտի գնալիս մտովի հրաժեշտ ես տալիս հարազատներիդ, մահից խլած կյանքդ փառքով ու սխրանքով անմահացնելու ցանկություն ես ունենում։
1983-ին նշանակվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի գնդի հրամանատար, ապա` դիվիզիոնի հրամանատարի տեղակալ։ 86-ին նշանակվել է Հայաստանի զինվորական կոմիսար։ Ազգային բանակում է կազմավորման առաջին օրվանից, սկզբում նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապա` գլխավոր կազմզորահավաքային վարչության պետ։ 96-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարն է։
Պարգեւատրվել է ԼՂՀ 2-րդ աստիճանի <Մարտական խաչ> շքանշանով, <Հայրենիքին մատուցած ծառայության համար> 1-ին աստիճանի մեդալով, <Մարտական ծառայության>, <Մարշալ Բաղրամյան>, <Մայրական երախտագիտություն>, <Դրաստամատ Կանայան>, <Անդրանիկ Օզանյան>, <Վազգեն Սարգսյան>, <Անբասիր ծառայության> եւ ՌԴ <Վետերան-ինտերնացիոնալիստ>, <Մարշալ Ժուկով> եւ <Մարտական համագործակցության ամրապնդման համար> մեդալներով։
Հայկական բանակի կազմավորման սկզբնական տարիներին, երբ մի կողմից ձեւավորվում էին պաշտպանական համակարգի կառույցները, մյուս կողմից ազատագրական կռիվներ էին մղվում երկրի սահմաններին ու Արցախում, զորակոչը, բանակի համալրումը ուղեկցվում էին ահռելի դժվարություններով։ Ու ամենադժվարը բոլորովին էլ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր անդուլ, տքնաջան աշխատանքը չէր, այլ հոգեբանական լարվածությունը։ Զորակոչից խուսափողների թիվն անցնում էր ամեն սահման, հաճախ զինվորին տեղ հասցնելու համար ստիպված էինք լինում խտրություն չդնել միջոցների մեջ, փողոցներում շուրջկալ էինք անում, կեսգիշերին մտնում էինք զինակոչիկի տուն, որ գտնենք նրան, “խուզարկում” էինք։ Նույնը վերաբերում է եռամսյա հավաքների մասնակիցներին։ Մարդը գնում էր աշխատանքի, բայց տեղ չէր հասնում, այլ զենքը ձեռքին հայտնվում էր սահմանին։ Ուրիշ ճանապարհ չկար։ Ժողովուրդը միշտ չէ, որ դա հասկանում էր, եւ զինկոմիսարիատի աշխատակիցը դարձել էր ոմանց ամենաատելի մարդը։ Ամենասոսկալին քո զորակոչած զինվորի վերադարձն է, ինչպես ասում են, <վահանի վրա>։ Ծնողն իր որդուն քեզ է տվել, քեզնից է ուզում։ Դու առավոտից իրիկուն աշխատում ես երկրիդ, ժողովրդիդ համար ու երախտագիտության փոխարեն հակակրանք ես վաստակում։ Իհարկե, շատ կային նաեւ հասկացող, հայրենասեր ծնողներ, որոնց հետ զրուցելն ուժ էր տալիս, որոնք գոտեպնդում էին մեզ։
Բազմաթիվ զինվորականների տիտանական աշխատանքի գնով եւ մեր ժողովրդի մեծ աջակցությամբ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու իրագործել բոլոր ծրագրերը։ Մի առիթով Վազգեն Սարգսյանն ասաց. <Պատերազմը հաղթեցին զինկոմիսարիատները>։ Այսօր ունենք համաչափ աշխատող, կուռ, կառավարելի զինկոմիսարիատների համակարգ` իր օրինավոր ու արդյունավետ աշխատանքով։ Ձեւավորվել է քաղաքակիրթ երկրին վայել հանգիստ, կազմակերպված զորակոչի ավանդույթ, երբ զինակոչիկը 18 տարին լրանալուն պես զինկոմիսարիատի առաջին իսկ կանչով ներկայանում է ու գնում բանակ` կատարելու զինվորական պարտքը։
Ամուսնացած է, ունի երկու որդի եւ երկու թոռնիկ։
Ավագ որդիս` Արմենը, դպրոցը ոսկե մեդալով ավարտեց, բժշկական համալսարանը` կարմիր դիպլոմով, ավարտեց նաեւ Ամերիկյան համալսարանը։ Լուրջ, բանիմաց, հավասարակշիռ տղա է։ Իրար շատ լավ հասկանում ենք, ընկերություն ենք անում, ես հաշվի եմ նստում Արմենի կարծիքի հետ, պատահում է` խորհուրդ եմ հարցնում։ Արմենն ամուսնացած է, կինը` Նաիրան, իմ սիրելի հարսիկն է, երկու թոռնիկներիս` Արթուրին ու Բելլային ուղղակի պաշտում եմ։ Կրտսեր որդիս` Արսենը, ավարտել է Հունաստանի Ցամաքային զորքերի զինվորական ակադեմիան, ծառայում է ազգային բանակում, արդեն մայոր է։ Արսենի հետ երբեմն բանավիճում ենք, մեր կարծիքները հաճախ բախվում են, տարբեր կերպ ենք մտածում։ Նա շատ բծախնդիր է։ Ժամերով լուռ կլսի իմ ու Արմենի զրույցը, մեկ էլ կսկսի քննադատել։ Հանգիստ եմ ընդունում, պարտադիր չէ, որ ինձ նման մտածի, նոր սերունդ է, իր չափանիշներն ունի, իր ճշմարտությունը։
Ազատ ժամանակ զվարճանում եմ ընկերներիս հետ։ Մեծ հաճույք եմ ստանում ընկերներիս հետ շփվելուց, 20-30 տարով ջահելանում եմ։ Իմ կյանքում ես շատ դժվարություններ եմ հաղթահարել, շատ ձեռքբերումներ եմ ունեցել, ուզում եմ, ինչպես ժողովուրդը կասեր, վերջս բարի լինի, կնոջս առողջ տեսնեմ, որդիներիս հաջողակ։ Ուզում եմ որ թոռներս իրենց հայրենիքում հպարտ ու սիրով ապրեն։ Ուզում եմ` երկիրս խաղաղ լինի, բարեկեցիկ ու պաշտպանված։
<Հայ զինվորն> իր եւ իր ընթերցողների անունից շնորհավորում է գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, մաղթում է, որ իրականանան նրա բոլոր երազանքներն ու նպատակները։
Стихотворения
Военные врачи ЭКСПМП
8 июня 1982 г. Файзабад, Афганистан
Ода в честь Дня рождения Главнокомандующего Бадахшанским фронтом
Арутюняна Артуша Татевосовича
Ну что ж, друзья, дела свои
Отложим в сторону пока.
Сегодня именинник среди нас
Не кто-нибудь, а командир полка.
О командире не легко сказать,
О командире говорить, пожалуй, трудно.
И можно говорить весь вечер, и всю ночь
Но все равно все выйдет очень скудно.
Но помнить будем мы всегда,
Выполняя нашу трудную работу.
И то внимание Ваше, и уважение к нам,
И доброту, и ласку, и заботу.
Пройдут года и быстро время пролетит.
Вернетесь Вы к своим мирским делам.
Но никогда, нигде не сможете забыть,
Так яркий в памяти наш город Файзабад.
Вам не забыть во век Афганистан.
Те горы, те ущелья, те долины.
Друзей, что навсегда остались там
И не вернутся никогда к своим любимым.
Вас мы не забудем никогда
И Вы нас вспоминайте иногда.
Желаем Вам простого человеческого счастья,
Здоровья крепкого и твердости всегда.
И в заключенье хочется сказать
Вас дома ждут жена и сыновья и мать.
Но Вы нужнее здесь пока.
Ведь в ДРА мы на особой метке
И наша жизнь похожа вот на эту...
Поэтому мы дарим Вам цветы
И эту птицу в клетке.
Автор - офицер Вячеслав, 147 мотострелковая дивизия
24.03.1986 г. Ахалкалаки, Грузинская ССР
Артушу Татевосовичу Арутюняну
Ты родился в трудную годину
И остался рано без отца.
Умирая, завещал он сыну
Смелым быть и честным - до конца!
Все ты испытал, идя по жизни
Не простым и трудным был твой путь,
Но наказы матери-отчизны
Выполнял всегда не как-нибудь.
Шел всегда по тропам каменистым,
Не искал проторенных дорог.
И взглянув на этот путь тернистый
Видим - все ты сделал, все ты смог!
Узнавал ты были не из прессы
Не с экрана видел вражий стан
И простого люда интересы
Защищал, придя в Афганистан.
До чего ж порою трудно было!
Тяжко на душе, хоть волком вой
Чтоб от боли меньше сердце ныло
Уходил в работу с головой.
Завтра снова рейды взрывы, стоны,
Свист осколков, пуль круговорот.
Дерзко в бой вступали батальоны,
В горы уходил за взводом взвод.
Верили в тебя твои солдаты,
Думаю что верят и теперь.
Веру эту оправдал ты свято
Побеждая, избегал потерь!
Родина по праву оценила
Подвиг твой, ведь шел не на парад!
И тебя достойно наградила
Целом рядом боевых наград!
И Армида, службе помогая
Радуясь с тобой и скорбя...
Да! Не зря жена твоя родная
Королевой стала для тебя!
И теперь на новом месте службы
Пусть тебе сопуствует успех!
Мира, счастья, блага, крепкой дружбы
Я тебе желаю ото всех!
Что еще сказать тебе - я знаю
Ты не признаешь стандартных схем
От души и сердца я желаю
Дорогой Артур - "Цавт танем"!
И делами ратными своими
Ты не раз Армению прославь!
Лучшим сыном будь ее отныне!
С боевым приветом - Вячеслав.
Эдуард Геворкян
Ереван, 08 июня 2002 г.
Моему другу Артушу Татевосовичу
В день 60-летнего юбилея
Как хорошо быть генералом
Мечтают многие сейчас.
Ведь это почести и слава,
И жизнь полна одних прекрасс.
И многие хотят стать генералом
Было б желанье - и нет проблем
Погоны получить с лампасами
И ордена в придачу всем.
И не понять им бедолагам,
Что генерал - не божий дар.
И не мешало бы сначала
Пройти САВО, ТУРКВО, ЗАКВО,
И ОШ и Самарканд, Алма-Аты и Ашхабад,
Ну и Ташкент с Вале, и тот проклятый Файзабад.
Своеобразен, резок, честен
Вы настоящий генерал.
Вы тот, кто первой клятве верен,
Кто видит в снах своих Афган.
Вас враг коварный ненавидел,
Но в то же время уважал
И голову на золото он мерил,
И всюду тщетно Вас искал.
Кошмар тот длился очень долго,
А так хотелось быть живым.
И послужить еще Отчизне
Под небом звездно-голубым.
Вы очень молоды, красивы,
Вам 60 совсем не дать.
Лишь стали волосы седыми,
Вам бы в кино идти играть.
Ваш путь военного - призванье,
Оно от предков перешло.
И не причем чины и званья,
Для вас лишь долг важней всего.
Армида любит Вас и дети,
А Нара одарила внуком Вас,
И нету счастья большего на свете,
Чем то, что чувствуешь ты в этот час.
Седые волосы награда,
За честно прожитую жизнь
И впредь с тобою будем рядом
Печаль и радости делить.
Пусть дни проходят без оглядки,
И пусть бегут, летят года,
Не будем возраста бояться,
А будем молоды всегда.
От всей души с большим волненьем,
С которым слов не находя,
Мы поздравляем с Днем рождения
И с круглой датою тебя.
Дмитрий Крайнов
6.06.2012
Ко дню 70-летия бывшего командира 860 ОМСП, кавалера орденов Ленина,
Красного Знамени, генерал-майора Артуша Татевосовича Арутюняна
Она пришла, моя усталость.
Ведь ей, увы, не мало дней.
Не звал её... Но мне осталось
Все чаще вспоминать о ней.
Я вспоминаю, как курсантом
Был молод, ветряный слегка...
Осталось фото - с аксельбантом!
Таким я был? Наверняка.
А память возвращает болью
К Афганским проклятым горам...
К ХэБэ, пропитанному солью,
Там жизни было - девять грамм.
Надену китель и медалей
Раздастся колокольный звон!
Часы сегодня мне сказали...
Мне семьдесят... Быть может сон?
Но я жалеть о том не буду!
Пускай... я сильно поседел...
Что семьдесят - про то забуду,
Еще у нас так много дел.