Մարտական ուղի
Աֆղանական պատերազմ (1979-1989)
1979թ. դեկտեմբերին 860-րդ առանձին մոտոհրաձգային Պսկովյան գունդը որտեղ Արտուշ Հարությունյանը զբաղեցնւմ էր գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը, տեղակայված էր Կիրգիզիայի Օշ քաղաքում: Դեկտեմբերի 24-ին գունդը ստանալով հրամանը 4 օրում իրականացրեց աննախադեպ երթ Պամիրի վրայով Օշ-Խորոգ ուղիյով և դուրս եկավ խորհրդային-աֆղանական սահմանին, անցնելով ձմեռային բարդ պայմաններում 2402 մ մինջև 4655 մ բարձրություն ունեցող տաս լեռնանցքներով:
1980թ. հունվարին 860-րդ գունդը մտավ Աֆղանիստանի տառացք, մարտերը մղելով անցավ 300 կմ Արևմթյան Պամիրով և հասավ Բադախշան նահանգի վարջական կենտրոն - Ֆայզաբադ քաղաքը:
1980 թ. հունվրի 10-ց մինջև փետրվարի 25 գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արտուշ Հարությունյանը դեկավարում էր ուժեղացված մոտոհրաձիգային գումարտակի գործողությունները Գուլխանա բանկավայրի շրջանում:
1980թ. փետրվարին` փոխգնդապետ Արտուշ Հարությունյանը նշանակվում է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար: 1980թ. դեկտեմբերին նա նշանակվում է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, որն նա ղեկավարել էր մինչև 1982 թ. նոյեմբեր:
Աֆղանստանում մարտական ծառայություն իրականացնող գնդի հրամանատարի պաշտոնում, բացվեցին Արտուշ Հարությունյանի հրամանատարական ունակությունները: Նա դրսեվորեց իրեն որպես գրագետ և խիզախ հրամանատար: Աֆղանստանում իր ծառայության ընթանքում Արտուշ Հարությունյանը մասնակցել է ավելի քան 80 ռեյդերի և մարտական գործողություններին:
Աֆղանստանում մարտական ծառայությունը կատարելու ժամանակ հրամանատաթության առաչադրանքների պատշաճ կատարելու համար Արտուշ Հարությունյանը երկու անգամ ներկայացվել է ՀՍՀՄ-ի հերոսի կոչմանը, պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշանով:
Ղարաբաղյան պատերազմ
1991թ. դեկտեմբերին գեներալ-մայոր Ապտուշ Հարությունյանը ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Պաշպանության նախարարի առաջին տեղակալ: Ապտուշ Հարությունյանը, օգտագործելով իր զգալի փորձը, ամենա ակտիվ մասնակցությաւնը ունեցել անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղցմանը:
1992 թ. ամռանը գեներալ - մայոր Արտուշ Հարությունյանը ղեկավարել է հայկական զորքերը Առցախի Մարտակերտի շրջանում: 1992 թ. օգոստին Ա. Հարությունյանը եղել է Հադրութի շրջանի հայկական զորքերի հրամանատարը: 1992 թ. սեպտեմբերից մինջև 1993 թ. սեպտեմբերը գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը ղեկավարել է Հարավ-Արևելյան օպերատիվ ուղղության (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) հայկական զորքերը:
1993թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը նշանակվել Գլխավոր Շտաբի Գլխավոր կազմակերպչական և զորահավաքային վարչության պետ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ:
Արցախի պաշպանելիս զորքերի հմուտ ղեկավարելու և դրսևորած քաջության համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև այլ պետական և գերատեսչական մեդալներով:
Գորիսի շրջանի պաշտպանությունը հաջողությամբ կազմակերպելու համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանին շնորհվել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը: